ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստնին Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ցուցաբերած օգնության համար: Այս մասին վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:  

«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախներն այսօր մարվել են: 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:
Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:
Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք և համապատասխան հետևություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է և արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար», - գրել է Կարեն Կարապետյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: