ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. Զախարովա

actualidad.rt.com

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ։

Նրա խոսքով՝ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, խոսվել է Վիեննայի (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) գագաթնաժողովներում։ «Դրա հետ մեկտեղ՝ միջնորդների առաջարկած միջոցառումների իրագործումը կախված է հակամարտող կողմերի բարի կամքից։ Մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան՝ իրադրությունը կայունացնելու և բանակցային գործընթացի շարունակության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հենց նման մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ»,-նշել է նա։

 Զախարովան նաև հայտնել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելում նրանք բանակցություններ են վարել Հայաստանի ե Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարությունը։

 «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է և ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,-նշել է դիվանագետը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: