ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքերը ցեղասպանության են ենթարկել նաև վրացիներին. վրացի քաղաքական գործիչ

Ermenihaber

Օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման արարողությանը Ախալքալաքի հասարակության և կուսակցության տեղի առաջնորդների հետ մեկտեղ ներկա էին նաև կուսակցության  հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին և Իռմա Ինաշվիլին, հաղորդում է Akhaltskha.net-ը:

Հիմնադիր հավաքին  ներկա էին Ախալքալաքի, Ախալցխայի և Նինածմինդայի շրջանային ժողովների պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ:

Դավիթ Թարխան-Մոուրավին  իր ելույթում վերահաստատեց այն փաստը, որ նա և նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Նա նաև նշեց, որ նույն թուրքերը իրականացրել են ցեղասպանություն շատ այլ ժողովուրդների հանդեպ, այդ թվում վրացիների: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի և Ախալցխայի նկատմամբ: Դավիթ Թարխան-Մոուրավիի կարծիքով Վրաստանի տարածքների 33 տոկոսը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նրա խոսքերով՝ Հայոց Ցեղասպանությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ և այս առումով պետք է տանել գրագետ աշխատանք բացատրելու նրանց այդ ամենը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Դավիթ Թարխան-Մոուրավին  ասաց, որ Վրաստանը պետք է ունենա սառը հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան մշտապես զբաղվել է ուրիշ երկրների հողերի յուրացումով: Նրա խոսքերով՝ Թուրքիայում 27 անգամ տեղի է ունեցել քրդերի Ցեղասպանություն, և այդ իսկ պատճառով նա համարում է, որ տվյալ պետությունը շատ ագրեսիվ է և վտանգավոր է Վրաստանի համար:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: