ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրությունները Գերմանիայում. արդյո՞ք կանխատեսելի են արդյունքները

russian.rt.com

Գերմանիայում Բունգեսթագի ընտրությունները սարերի հետևում չեն, արդեն կանցլերի պաշտոնի երկու գլխավոր հավակնորդները՝ Անգելա Մերկելը և Մարտին Շուլցը, սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը: Նշենք, որ սոցհարցումների համաձայն՝ Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալիստական միություն բլոկի օգտին այժմ պատրաստ է քվեարկել ընտրողների 39 տոկոսը, իսկ Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 23 տոկոսը: Ընդ որում, երկու հիմնական քաղաքական ուժերի միջև այս տարբերությունը վերջին շաբաթներին գրեթե չի փոխվում:

Նշենք, որ Մերկելի բլոկն իր նախընտրական ծրագրում խոստանում է հարկերի կրճատում, երեխաներ ունեցող ընտանիքներին օգնության տրամադրում, գործազրկության կրճատում, ազգային անվտանգության ամրապնդում: Թերևս սրանք այն հարցերն են, որոնք ամենաշատն են մտահոգում գերմանացիներին: Bild am Sonntag-ի պատվերով Emnid ինստիտուտի կողմից իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանում Գերմանիայի քաղաքացիներին (ավելի քան 70%-ին) ավելի շատ մտահոգում են հասանելի կրթության, արժանապատիվ ծերության ապահովման և հանցավորության դեմ պայքարի հարցերը, քան միգրացիոն քաղաքականությունը (29 %-ին) և պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը (9-ին):

Սոցիալ-դեմոկրատները հենց այս վերջին հարցերի վրա էլ կառուցում են իրենց նախընտրական քաղաքականությունը: Մասնավորապես Շուլցի գլխավորած կուսակցությունը քննադատում է պաշտպանության ոլորտի ծախսերը մեծացնելու Մերկելի որոշումը՝ նշելով, որ Գերմանիան վերածվում է Եվրոպայի ամենամեծ ռազմական տերության՝ ի հաշվի սոցիալական բյուջեի, և որ Մերկելը բավականին թույլ դիրքեր ունի Թրամփի նկատմամբ, ում պնդմամբ էլ ընդունվել է այդ որոշումը: Սոցիալ-դեմոկրատները լուրջ քննադատության են ենթարկում նաև Մերկելի միգրացիոն քաղաքականությունը: Սակայն, հարկ է նշել, որ դեռևս նրանց չի հաջողվում թեժ բանավեճի մեջ ներքաշել Մերկելին: Վերլուծաբանները նշում են, որ Մերկելն այս նախընտրական քարոզարշավի ժամանակ ևս որդեգրել է նախորդ երկուսի ժամանակ հաջողությամբ կիրառված մարտավարությունը՝ խուսափել ընդդիմախոսների հետ առճակատումներից, սուր և վիճահարույց թեմաներից: Այս ամենի արդյունքում քաղաքական այս ուժերի վարկանիշների հավասարությունը խախտվել է հօգուտ Մերկելի:

Չնայած այս ամենին՝ վերլուծաբանները նշում են, որ ընտրությունների արդյուքները այդքան էլ կանխատեսելի չեն: Գնալով ավելանում է չկողմնորոշված ընտրողների թիվը. այսօր յուրաքանչյուր չորրորդ ընտրողը վստահ չէ ընտրություններում իր մասնակցության հարցում: Վերլուծաբանների կարծիքով ընտրազանգվածի չկողմնորոշված մասը որոշիչ կլինի ոչ թե երկու խոշոր կուսակցությունների, այլ փոքրերի արդյունքների համար, որոնք լուրջ ազդեցություն կարող են ունենալ ընտրություններից հետո ձևավորվող քաղաքական նոր ֆոնի վրա: Հարցումների համաձայն՝ նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն Ձախերը, Կանաչները, լիբերալները՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունից և նոր ձևավորված աջ ծայրահեղական «Ալյընտրանք Գեմանիայի համար» կուսակցությունը: Այս ուժերը կարող են ստանալ ընտրողների ձայների 35 տոկսը: Փոքր կոալիցիա ձևավորելու դեպքում նրանք վճռորոշ դեր կունենան Գերմանիայի արտաքին և ներքին հետագա քաղաքականության որոշման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: