Կարեն Կարապետյանը մասնակցել է «Բազե»-ի բացմանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի բացման առթիվ՝ վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը: «Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և դուք բոլորդ ունեք վաղվա օրն ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը, կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից, հնարավորությունից բավականություն և հաճույք ստանաք և դրան համապատասխան մտածեք ու գործեք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին լինել անկախ, ազատ, ակտիվ: «Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի էլ ավելի մրցունակ, ակտուալ, ժամանակակից լինեք, վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»,- նշել է վարչապետը:
Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների և պետական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած գործուն մասնակցության համար, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը մի քանի անձանց խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Այնուհետև հավաքի մասնակիցները գործադիրի ղեկավարին են ներկայացրել Հայաստանի զարգացման իրենց տեսլականն ու մի շարք հարցեր ուղղել Կարեն Կարապետյանին, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական զարգացմանը, հարկային, մաքսային ոլորտներին, առողջապահության, կրթության, սպորտի բնագավառներին և այլն:
Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: «Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կողմից ծրագրերի իրականացմանը՝ նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 3,09 կմ/ժ