ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ֆեյսբուքը» մարդասիրական առաքելություններ իրականացնելու նոր գործառույթի համար նշանակել է պոլսահայ Արի Քէշիշօղլուին

Asbarez

«Ֆեյսբուք»-ն իր նոր գործառույթի՝ մարդասիրական առաքելություններ իրականացնելու գործում նշանակել է իր ղեկավար կազմի անդամ, պոլսահայ Արի Քէշիշօղլուին։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet»-ին: 

Ֆեյսբուքն ավելի քան 2 միլիարդ օգտատեր ունի, որը կազմում է աշխարհի բնակչության մեկ քառորդը: Եթե մինչ հիմա նրա հիմնական գործառույթը մարդկանց առցանց իրար հետ մերձեցնելն էր, ապա այժմ «Ֆեյսբուք»-ի ղեկավար մարմինը այլ առաքելություններ է սկսել որդեգրել, որոնցից գլխավորը մարդասիրական առաքելություն իրականացնելն ու կյանքին իմաստ տալն է։

«Նկատեցինք, որ ֆեյսբուքը չպետք է միայն մարդկանց միջև հաղորդակցություն ապահովի, այն պէտք է նաև հարթակ ծառայի մարդասիրական կարևոր նախաձեռնությունների համար: Ուստի լավ կրթություն ստացած, բանիմաց մարդկանց կարիք ունենք »,- ասել է Թուրքիայում, Միջին Արևելքում  և Աֆրիկայում ֆեյսբուքի տարածքաշրջանային տնօրեն Արի Քէշիշօղլուն:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: