ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբշամարտի ԱԱ. Ասլանյանը պարտության մատնեց ադրբեջանցի ըմբիշին և կպայքարի բրոնզի համար

armnoc.am

Փարիզում ընթացքող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Ասլանյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Կամրան Մամադովին:

Ասլանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ առավելության էր հասել եգիպտացի Աբուհալիմա Էլսաիդ Աբուհալիմայի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր հունգարացի Մատե Կրաժնային, քառորդ եզրափակչում պարտվել կորեացի Հանսու Ռյուին, հետո ստացել սփոփիչ գոտեմարտի հնարավորություն: 

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ: Սակայն, հայ ըմբիշը 1/8 եզրափակչում զիջել էր ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: Խաչատրյանը նույնպես սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ստացավ, բայց չկարողացավ հաղթել լիտվացի Յուստաս Պետրավիսիուսին եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:

Այսօր երեկոյան Ասլանյանը կգոտեմարտի երրորդ տեղի, իսկ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: