ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյան. Նվազ նշանակության հարկային խախտումները չեն տուգանվի

newsarmenia.am

Նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներն առաջին անգամ կնախազգուշացվեն: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ՓՄՁ-ների հետ հանդիպումների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հարկային խախտումները, որոնք վերաբերում են հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին:

«Առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նախազգուշացում, բայց նման բան օրենքով ներկայումս նախատեսված չէ»,- ասաց Կ.Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսավարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: