ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են հնարավոր ուղիղ չվերթների իրականացման հարցը

WallpaperSafari

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը կայցելի Չինաստան:

Այցի շրջանակներում հնարավոր է ստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և կքննարկվեն դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ հնարավոր ուղիղ չվերթների իրականացման մանրամասները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, հավելելով, որ Սերգեյ Ավետիսյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: