ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը՝ Քըլըրչդարօղլուին. «Դու երբևէ Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»

Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մամուլում հայտնված լուսանկարի համար:

Ընդդիմադիր «Hurriyet» թերթը «Քաղաքացի Քեմալ» վերնագրով նյութին կից հրապարակել էր քեմալական կուսակցության առաջնորդի լուսանկարը՝ կարճաթև շապիկով նստած ընթրելիս:

Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Էրդողանը ընդդիմադիր թերթի հրապարակած այդ լուսանկարը և նյութի վերնագիրը վիրավորանք է համարել Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Այս լուսանկարները ողբերգակատակերգություն (տրագիկոմեիդա) են: Նրանք նման լուսանկարների պատճառով թշվառ դրության մեջ են հայտնվում»,-նշել է Էրդողանն, ապա հռետորական հարց ուղղել Քըլըչդարօղլուին. «Դու երբևէ Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: