ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիվանագիտական սկանդալ Հունգարիայի և Նիդերլանդների միջև

Հունգարիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Նիդերլանդներում իր դեսպանին և իջեցնում է այդ երկրում դիվանագիտական ներկայացչության մակարդակը՝ ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման պատճառ է դարձել Հունգարիայում Նիդերլանդների դեսպան Գայուս Շելտեմի հարցազրույցը հունգարական ԶԼՄ-ներին: Դիվանագետը  Հունգարիայի կառավարոթյունը համեմատել է ահաբեկիչների հետ և պնդել է, որ «իսլամիստ ծայրահեղականները թշնամու կերպար ստեղծելու ժամանակ կիրառում են այն նույն սկզբունքները, ինչ հունգարական կառավարությունը»:

Այս արտահայտությունների պատճառով ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն պահանջել է, որ դեսպանն այլևս երբեք չհայտնվի Հունգարիայի ԱԳՆ-ում: Ըստ Սիյարտոի՝ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները դեսպանի մակարդակով կդադարեցվեն անորոշ ժամկետով: «Սա դիվանագիտության մեջ ամենածայրահեղ քայլն է»,- նախարարի խոսքերը մեջբերում է MTI գործակալությունը:

Նախարարը նաև ժամանակավոր հավատարմատարին հանձնարարել է «վճռականորեն հերքել Բուդապեշտի դեմ հնչող մեղադրանքները և պարզաբանումներ պահանջել Նիդերլանդների ԱԳՆ-ից»: «Որևէ մեկին չի թույլատրվում նման դիտողություններ անել Հունգարիայի կամ հունգարացի ժողովրդի հասցեին»,- շեշտել է նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: