ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեխասում դադարեցրել են նավթ մշակող գործարանների աշխատանքները

Корреспондент.net

«Հարվի» արևադարձային փոթորիկի պատճառով Տեխասի Հյուսթոն քաղաքի հարևանությամբ գտնվող խոշոր ընկերություններ դադարեցրել են 3 նավթ մշակող գործարանների աշխատանքները։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան ExxonMobil նավթային կորպորացիան հայտնել է Բեյթաունում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու մասին, որը կարող է օրական 560 հազար բարել նավթ վերամշակել։

Նիդեռլանդա-բրիտանական Royal Dutch Shell ընկերությունը ևս դադարեցրել է Դիր Փարքում իր ձեռնարկության աշխատանքները, որի հզորությունն օրական 325 հազար բարել է։

Նման որոշում է կայացրել նաև բրազիլական Petrobras ընկերությունը՝ դադարեցնելով Փասադենայում գործարանի աշխատանքները։ Դադարեցվել են նաև Մեքսիկական ծոցի ափին՝ Կորպուս Քրիստի քաղաքի շրջանում գտնվող գործարանների աշխատանքներ։ Փակված ձեռնարկությունների ընդհանուր արժեքն օրական ավելի քան 2 մլն բարել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: