ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախկին արտգործնախարարը չստանալով Ամերիկայի մուտքի վիզա մահացել է

Ingenious Press

Թուրքիայի Իզմիր քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է Իրանի նախկին արտգործնախարար Իբրահիմ Յազդին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով IRNA գործակալությանը:  

Նշենք, որ նախկինում ամերիկյան իշխանություններն իրանցի քաղաքական գործչին մերժել էին մուտքի վիզա տրամադրել: Մերժման պատ-ճառը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի նոր սահմանափակումներ սահմանող հրամանագիրն էր:

Իբրահիմ Յազդին, ով տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով, չկարողանակով մեկնել ԱՄՆ,  8 ամիս առաջ վիրահատել էր Թուրքիայում: Հայտնում են, որ Իրանի նախկին արտգործնախարարի վիճակը վիրահատությունից հետո կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Ինչպես հիշատակում է գործակալությունը, Իբրահիմ Յազդին 1979թ իսլամական հեղափողությունից հետո դարձել է Իրանի առաջին վարչապետը: Հիշեցնենք, որ հեղափոխության արդյունքում Իրանում դադարեց գոյություն ունենալ կառավարման միապետական կարգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: