ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը զիջո՞ւմ է զինվորականներին

theatlantic.com

Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում Թրամփի վարչակազմի ռազմականացումը: Ավելի վաղ այս ամիս Թրամփը Սպիտակ տան անձնակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց նախկին զինվորական Ջոն Քելիին, ով հունվարից գլխավորում էր Ազգային անվտանգության դեպարտամենտը: Աղբյուրները նշում են, որ նա արդեն բավականին մեծ ազդեցություն ունի վարչակազմում, և որ Թրամփը հաճախ նրանից խորհուրդներ է հարցնում:

Սա լուրջ մտահոգություն է առաջացնում ամերիկյան քաղաքական որոշ շրջանակների մոտ, որոնք ընդգծում են, որ սա Էյզենհաուերից հետո առաջին դեպքն է, երբ Սպիտակ տանը այսքան մեծ է զինվորականների ազդեցությունը: Նշենք, որ նախկին բարձրաստիճան զինվորականներ են նաև Պետագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, Շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերդ Մաքմասթերը: Այսպիսով, ԱՄՆ-ի ազգային անվտանգությամբ և արտաքին քաղաքականությամբ զբաղվող թիմը, բացառությամբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, զինվորականներ են:

Ինչո՞վ է բացատրվում Թրամփի` վարչակազմի առանցքային պաշտոններում զինվորականների նշանակումը: Կարելի է ենթադրել, որ Թրամփը նախապես  նպատակ է ունեցել պրագմատիզմով հայտնի զինվորականներին այդ պաշտոններում նշանակելով այս կարևոր կառույցներում որոշակի «կարգուկանոն» հաստատել Օբամայից հետո. նշենք, որ բոլոր գեներալները հայտնին են Օբամայի արտաքին քաղաքականության քննադատությամբ: Բացի այդ, «Թրամփի գեներալները», բացի Քելիից, ով ինչպես նշում են լրատվամիջոցները, իր պաշտոնը ստացել է շնորհիվ նախագահի մի շարք վիճահարույց նախաձեռնությունների (միգրացիոն արգելք, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցում և այլն) ակտիվ պաշտպանության շնորհիվ, հանդիսանում են մի շարք հեղինակավոր աշխատությունների հեղինակներ, այդ թվում` ռազմական գործում քաղաքականության ազդեցության մասին: Արդյունքում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում ակտիվ ներգրավելու համար նրանցից երկար ժամանակ չպահանջվեց, հատկապես, որ Թրամփի էքսցենտիկ պահվածքը և նախաձեռնություններն որոշակի մտահոգություն էին առաջացնում նրանց մոտ: Գեներալներին, ովքեր, անձամբ մասնակցելով արտերկրում ԱՄՆ ռազմական առաքելություններին, երկար տարիներ առաջ են տարել ԱՄՆ-ի շահերը միջազգային ասպարեզում, առանց «պայքարի» չէին կարող հաշտվել Թրամփի առաջարկած փոփոխությունների հետ, որոնք, նրանց կարծիքով պարտվողական էին ԱՄՆ-ի համար: Նշենք, որ նրանց արդեն հաջողվել է համոզել Թրամփին հետ կանգնել արտաքին քաղաքականության՝ իր մի շարք խնդրահարույց ձեռնարկումներից, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին որպես հնացած կառույց վերաբերվելը, Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելը, Իրանի միջուկային գործարքից դուրս գալը, «Մեկ Չինաստանի» քաղաքականության անտեսումը, Սիրիայում ամերիկյան ռազմական պասիվությունը և այլն:

Ընդ որում, գեներալների առկայությունն որոշակի հանգստացնող գործոն է ոչ միայն ամերիկյան քաղաքական էլիտայի համար, այլև արտասահմանյան գործընկերների համար առ այն, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձեր չի կատարի, ինչպես որ նախատեսում էր Թրամփի նախընտրական ծրագիրը: Թրամփի հայտարարած «Ամերիկան առաջինն է» քաղաքականությունը, ինչպես նաև մի շարք այլ հայտարարություններ, որոշակի անհանգստություն է առաջացրել հատկապես եվրոպական գործընկերների մոտ:  

Այսպիսով, չնայած որոշ փորձագետներ վարչակազմում զինվորականների ավելացումը դիտարկում են որպես բավականին բացասական երևույթ, սակայն ԱՄՆ պարագայում հենց վերջիններիս շնորհիվ է, որ հաջողվում է խուսափել Թրամփի արկածախնդրությունից և Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն կանխատեսելի պահել արտասահմանյան գործընկերների համար, ինչը բավականին կարևոր է ներկայիս միջազգային բարդ իրավիճակում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: