Ինչպե՞ս են մուսուլմանները նշում իրենց գլխավոր տոներից մեկը՝ Կուրբան Բայրամը
Մուսուլմաններն այս տարի սեպտեմբերի 1-ից՝ իսլամական զուլ-հիջա ամսվա 10-րդ օրը, կսկսեն մի քանի օր նշել իրենց գլխավոր տոներից մեկը՝ Կուրբան Բայրամը (Զոհաբերության օրը): Համաձայն Ղուրանի` Ջաբրայիլ հրեշտակապետը երազում հայտնվել է Իբրահիմին, ով Ղուրանում համարվում է մարգարե, և հայտնել Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն: Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլմանները պնդում են, որ խոսքը եղել է Իսմայիլի մասին (հուդայականության մեջ նշվում է, որ խոսքը եղել է Իսհակի մասին):
Այս տեսիլից հետո Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտը այստեղ ներկայումս գտնվում է Մեքքան և սկսում է պատրաստվել զոհաբերությանը: Ըստ ավանդույթի՝ որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզել, քանի որ հավատարիմ էր Աստծուն և իր հորը:
Մինչ Իբրահիմը պատրաստվում էր զոհաբերել որդուն, Ալլահը արեց այնպես, որ դանակը չկտրի, քանի որ դա Աստծո փորձությունն էր նրա համար: Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է ևս մեկ որդի` Իսհակին:
Կուրբան Բայրամը հանդիսանում է դեպի Մեքքա հաջի գագաթնակետ: Տոնի նախօրեին ուխտավորները բարձրանում են Արաֆաթ լեռը, իսկ Զոհաբերության օրը կատարում են քարեր նետելու խորհրդանշական ծեսը և տավաֆը՝ Կաաբայի շուրջ յոթ պտույտը: Սակայն տոնը վաղ առավոտից նշում են նաև այն մուսուլմանները, ովքեր այդ տարի հաջ չեն կատարել Մեքքա: Կուրբան Բայրամ տոնի ժամանակ մուսուլմանները պետք է ինքնամաքրվեն և հագնեն մաքուր և տոնական հագուստներ:
Նրանք առավոտյան մզկիթ գնալու ճանապարհին կրկնում են տոնական աղոթքը` թաքբիրը:
Մզկիթում տոնական աղոթքը վերջացնելուց հետո ընթերցվում է խուտբա: Այն սովորաբար սկսվում է Ալլահի և Մուհամմադ մարգարեի հիշատակումից, այնուհետև բացատրվում է հաջի ծագումը և զոհաբերության կարգը: Այնուհետև կատարվում է զոհաբերությունը: Զոհը կարող է լինել ոչխար, ուղտ կամ կով, որը հասել է որոշակի տարիքի և որը միանգամայն առողջ է և չունի որևէ թերություն: Զոհաբերված կենդանում կաշին նվիրաբերվում է մզկիթին, իսկ միսը եփվում է և մատուցվում ընդհանուր սեղանին, որին կարող է մասնակցել ցանկացած մուսուլման: Ցանկալի է, մսի մեկ երրորդը հյուրասիրել ընտանիքի անդամներին, մեկ երրորդը՝ աղքատ հարևաններին և բարեկամներին, իսկ մնացած մասը՝ աղքատներին:
Տոնի հաջորդ օրերին մուսուլմանները սովորաբար այցելում են իրենց հարազատներին և բարեկամներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 1,54 կմ/ժ