ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյանը զայրացած լքել է Հանրապետական ստադիոնը

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:

Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը, հաղորդում է Armsport-ը:

Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի վրա, ով մի քանի դրվագում անտեսել էր Հենրիխի հանդեպ կատարած խախտումները:

Հիշեցնենք, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար 6-րդն էր ընթացիկ նախընտրական փուլում: Վերջին երկու խաղերում Հայաստանի ընտրանին կմրցի Լեհաստանի և Ղազախստանի հավաքականների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: