ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելան բողոք է արտահայտել Եվրոպայի 4 երկրների

Վենեսուելայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Գերմանիայի դեսպաններին՝ կապված նրանց կողմից ընդդիմադիր Լեոպոլդո Լոպեսի ակտիվիստ կնոջն՝ Լիլիան Տինտորին, աջակցելու հետ, հայտնում է РИА Новости-ն։

Տինտորին սեպտեմբերի 2-ին չէր կարողացել մեկնել արտերկիր, նա դատարան էր կանչվել՝ կապված նրա մեքենայում ավելի վաղ հայտնաբերված խոշոր գումարի հետ։

Տինտորին հաճախ է արտերկրյա շրջագայություններ կատարում, որոնց ընթացքում ակտիվ հանդես է գալիս Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Նա պատրաստվում էր Եվրոպա ուղևորվել՝ հանդիպելու այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: