ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի գավաթ. պայքարը կշարունակի միայն Լևոն Արոնյանը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից:

Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է:

Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Թայ-բրեյքում հաղթելով Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպյանուին, հաջորդ փուլ անցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուէլ Սևյանը (խաղի ընդհանուր հաշիվը՝ 2.5:1.5):

Արոնյանի հաջորդ մրցակիցը Չինաստանը ներկայացնող, շախմատի աշխարհի կանանց բազմակի չեմպիոն Հոու Յիֆանն է: Սևյանը կհանդիպի կրկին Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Վանգ Հաոյին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: