ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնյան բարձրահարկ շենքի հրդեհից փրկվածները փորձել են ինքնասպանություն գործել

Առնվազն 20 հոգի, ովքեր փրկվել են լոնդոնյան բարձրահարկ Grenfell Tower շենքի ողբերգական հրդեհից, ինչպես նաև հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանություն գործել վերջին ամիսների ընթացքում:


Ինչպես հայտնում է բրիտանական BBC News-ը՝  տուժածների հետ զրույցի ժամանակ, պարզվել է, որ  նման տրամադրությունների պատճառ են հանդիսացել խորը դեպրեսիան, հարազատ մարդկանց կորցնելու հետ չհաշտվելու հանգամանքը, ալկոհոլային և նարկո կախվածությունը:

Նշվում է, որ շատ մարդիկ չեն կարողանում «մտքներից հանել» այրվող շենքի պատկերները: Շենքի պատուհաններից ցած նետվող հարևանների և նրանց երեխաների պատկերները հոգեբանական մեծ ցնցումի պատճառ են դարձել:

Լոնդոնի Grenfell Tower 24 հարկանի բնակելի շենքն ամբողջապես այրվել էր այս տարվա հունիսի 14-ին՝ դառնալով շուրջ 80 մարդու մահվան պատճառ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: