ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ. ի՞նչու են շարունակվում ԵՄ անդամակցության բանակցությունները

propertyturkey.com

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ անդամակցության հարցի շուրջ: Բեռլինում ավելի վաղ արդեն հայտարարել էին, որ Թուրքիայի ապագան ԵՄ-ում պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձով: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրում իշխանության գլխին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է խոստովանել, որ նախագահի պաշտոնում աշխատանքի ամենատհաճ պահերից մեկը Թուրքիայի նախագահի հետ պարբերաբար հեռախոսազրույցներ ունենալու անհրաժեշտությունն է: Թերևս կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու Փարիզի առաջարկը ևս պայմանավորված է Թուրքիայի նախագահի անձով:

Նշենք, որ Թուրքիայի և եվրոպական մի շարք պետությունների հարաբերությունները սկսել էին նկատելիորեն վատանալ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Անկարայի ձեռնարկած միջոցառումների պատճառով: Չնայած հեղաշրջման փորձից հետո եվրոպական երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին թուրքական իշխանություններին և մեծ հաշվով չէին միջամտում հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ Էրդողանի հաշվեհարդարին, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Էրդողանն, օգտագործելով այդ հանգամանքը, հաշվեհարդար է տեսնում նաև իր քաղաքական ընդդիմախոսների հետ: Ավելին՝ Էրդողանը փորձում է հաշվեհարդար տեսնել նաև եվրոպական երկրներում ապրող Թուրքիայի այն քաղաքացիների հետ, որոնց հայացքներն իրեն դուր չեն գալիս:

Թուրքիայում ամբողջ իշխանությունն իր ձեռքում հավաքելու Էրդողանի այս գործողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ սահմանադրական հանրաքվեի անցկացումը, որով Էրդողանն օրինականացրեց հեղաշրջման փորձի շնորհիվ ամրապնդած իր միանձնյա իշխանությունը:

Այսպիսով, պարզ դարձավ, որ Էրդողանն իր հավակնություններում առավել քան հաստատակամ է և չի պատրատվում շեղվել որդեգրած ավտորիտարիզմից, ինչը միանգամայն հակասում է Եվրամիության սկզբունքներին և արժեքներին:

Նման պարագայում, բնական է, որ եվրոպական որոշ երկրներ հանդես են գալիս Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու պահանջով. Թուրքիան բավականին երկար ժամանակ երկրում բարեփոխումներ էր իրականացնում ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար և նույնիսկ այն ժամանակ եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարում էին, որ Թուրքիան ԵՄ անդամ չի կարող դառնալ: Այժմ, երբ Էրդողանն որոշել է գնալ միանգամայն հակառակ ուղղությամբ, բանականաբար, եվրոպական երկրները պահանջում են դադարեցնել բանակցությունները, քանի որ դրանք ուղղակի ժամանակ կորուստ են:

Նշենք, որ Թուրքիայի նախագահն իր հերթին բազմիցս նշել է, որ ԵՄ անդամակացությունն իր երկրի համար այլևս առաջնահերթություն չէ, և որ ինքը պատրաստվում է այս հարցի շուրջ հանրաքվե անցկացնել: Չնայած այս ամենին, Բրյուսելն ու Անկարան պաշտոնապես չեն հրաժարվում բանակցություններից, որոնք, թվում է, կողմերից ոչ մեկին պետք չեն:

Թերևս այդ բանակցությունների առկայությամբ կողմերը փորձում են պահպանել հարաբերությունները. Եվրոպական առաջատար երկրների հետ հարաբերությունների վատացման ֆոնին ԵՄ-Թուրքիա բանակցությունների դադարեցումը կարող է մեծ հաշվով հանգեցնել Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների սառեցման, ինչը երկու կողմերի համար էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով վերջիններիս համագործակցության բարձր մակարդակը տարբեր ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամությունը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: