ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնում թուրքերը դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված

The Daily Caller

Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով տեղի է ունեցել  առաջին դատական նիստը, հայտնում է Washington Times-ը:

Ձերբակալված թուրքերը՝ Սինան Նարինը և Էյուփ Յըլդըրըմը հայտարարել են, որ չեն ընդունում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:

Նրանք դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված: Էրդողանի կողմնակիցները հրաժարվել են արագ դատավարության իրենց իրավունքից:

Յըլդըրըմն ու Նարինը մեղադրվում են ատելության շարժառիթներով հարձակում գործելու մեջ, ինչը նրանց պատիժը կարող է ավելացնել 1.5 անգամ: Երկու տղամարդկանց դեմ նաև ներկայացված են կանխամտածված բռնության հանցագործություն իրականացնելու մեղադրանքներ, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Յըլդըրըմն ու Նարինը Թուրքիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: Նրանք երկուսն են այն 19 անձանցից, ում Վաշինգտոնի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացնելու գործով: 19-ից 15-ն Էրդողանի թիկնազորի անդամներն են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: