ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Բաքվի կենտրոնում գտնվող սրճարանը փակվել է հայերի հետ կապ ունենալու կասկածով

APA

Բավքում փակել են «26» («Twenty six») սրճարանը, որը տեղակայված է Սաբայիլի շրջանում՝ «Սահիլ» այգուց ոչ հեռու։ Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, սրճարանը փակելու համար այնտեղ է ժամանել նույնիսկ Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալ Աբութալիբովը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում  նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնում «26» անվանումով սրճարանի բացումն անընդունելի է։ «Թող հայերի՝ այստեղ ապրող հովանավորները հասկանան, որ քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը կա, դաշնակցականներին համակրողներն Ադրբեջանում տեղ չունեն», - ընդգծել է Հաջիբալ Աբութալիբովը։

Սրճարանի փակումը կապում են Բաքվի 26 կոմիսարների հանդեպ Ադրբեջանում տիրող տրամադրությունների հետ։ Վերջիններս 1917 թվականին Պետրոգրադում Ժամանակավոր կառավարության անկումից հետո ձևավորեցին Բանվորների, գյուղացների և զինվորականների պատգամավորների Բաքվի խորհուրդը, որն ավելի ուշ գլխավորեց Ստեփան Շահումյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: