ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել է ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ, հայտնում են Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:

Աշխատաժողովը տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը:

Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ  ամբողջական նախագիծը  պատրաստ կլինի  մինչև տարեվերջ:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: