ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դարի ամենահզոր փոթորիկներից մեկը` «Իրմա» փոթորիկը մեծ ավերածություններ է գործել Կուբայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Getty Images

Դարի ամենահզոր փոթորիկներից մեկը` «Իրմա» փոթորիկը շաբաթ օրը հասել է Կուբայի հյուսիսային ափերին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փոթորիկի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել Կարիբյան ավազանում, որտեղ մեծաթիվ ավերածություններ են տեղի ունեցել:

Փոթորիկը, որի վտանգը 5 աստիճանով է գնահատվել, Կուբայի հյուսիսային ափերին գտնվող Կամագուեյ արշիպելագին է մոտեցել և նույն արագությամբ հասել է Բահամյան կղզիներին և մոտենում է Ֆլորիդայի ափերին:

Նշվում է, որ Ֆլորիդայում 5,6 մլն մարդու տարհանում է սկսվել:

Ինչպես փոխանցում է The Independent-ը` Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթի խոսքով` Ֆլորիդայում բնակվող մարդկանց, ովքեր հրաժարվում են փախչել «Իրմա» փոթորկից,  «չի հաջողվի ողջ մնալ»:

Ռիկ Սքոթը զգուշացրել է, որ փոթորկի հետևանքող հնարավոր է ծովի ալիքները տասներկու ոտնաչափ բարձրանան`  մեծաթիվ ավերածությունների պատճառ հանդիսանալով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: