ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ. սիրիահայ ընտանիքի այգում նույնիսկ էկզոտիկ մրգեր են աճում

Facebook

ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն Արցախում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքի այգի այցելելուց հետո գրառում է կատարել իր ֆեյսուբքյան էջում.

«Այսօր այցելեցի սիրիահայ Ասմարյան եղբայրների կողմից ստեղծված այգին՝ Ստեփանակերտից մոտ 10 ԿՄ հեռավորության վրա:
Հիացած եմ, թե 4 տարում ինչ կարգի աշխատանք են կատարել նրանք. շուրջ 14 հեկտար տարածքում տնկել են ավելի քան 25 ծառատեսակ, և ամեն մրգից՝ մի քանի ենթատեսակ: Էլ չասեմ, որ այնպիսի ծառեր կան, որոնց մասին կա՛մ շատ քչերն են լսել Արցախում, կա՛մ էլ մտածում էին, որ դրանք այստեղ չեն կարող աճել: 
Այսպես, օրինակ, այսօր ես համտեսեցի Արցախում աճած կակտուս և կիտրոն. Ասմարյաններն աճեցնում են նաև կիվի, պամելա, նարինջ, մանդարին, զեյթուն, մայրու ընկույզ, նուշ, շագանակ և մեր տարածաշրջանում քիչ թե շատ տարածված տարբեր մրգերի (դեղձի, ծիրանի, խնձորի, տանձի, նռան, թթի, խաղողի և այլն) նոր տեսակներ:
Նրանք օրինակելի այգեգործներ են Արցախում, և արդեն ոմանք, հետևելով նրանց օրինակին, սկսում են համարձակվել նոր ծառատեսակներ փորձել իրենց այգիներում: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց ազդեցությունը կմեծանա, և Արցախում գրեթե բոլորը չեն պնդի, որ այստեղ նույնիսկ ծիրան չի աճում:
Ասմարյանները կիսակատակ դժգոհեցին, որ Արցախում չեն սիրում փորձարկումներ, այլ նախընտրում են միայն հնուց եկած մեթոդներին վստահել, կամ գոնե տեսնել հարևանի փորձարկման դրական արդյունքները, հետո հետևել նրա օրինակին»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: