Թուրքիա-Ռուսաստան С-400-ների գործարքը Հայաստանի համար մեծ հաշվով վտանգ չի ներկայացնում. փորձագետներ
Մոսկվան և Անկարան սեպտեմբերի 12-ին ստորագրել են ռուսական С-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր. Թուրքիան կատարել է այս գործարքով առաջին վճարումը:
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով այս ամսաթիվը պատահակ չէ ընտրված: «Նյու Յորքում մեկնարակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս գործարքի միջոցով Էրդողանը հնարավորություն է ստանում ճնշում գործադրել Թրամփի վրա», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշեց թուրքագետը՝ հավելելով, որ կախված ԱՄՆ-ի հետ առաջիկայում ունեցած պայմանավորվածություններից՝ չի բացառվում, որ Անկարան կարող է հրաժարվել այս գործարքից և վերջինս կունենա իր տրամաբանական ավարտը:
Փորձագետ Ստյոպա Սաֆարյանն «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս գործարքը Ռուսաստանի անվտանգային քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է՝ միտված Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Արևմուտքի գործոնի նվազեցմանը:
Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառում, որ գարծարքը կունենա իր տրամաբանական ավարտը, քանի որ Էրդողանը դժվար թե կարող է փոխել թուրքական պետության ընթացքը և ինչ-որ պահի կհրաժարվի գործարքից:
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա այս գործարքի ունեցած ազդեցությանը, ապա փորձագետները կարծում են, որ մեծ հաշվով այն որևէ սպառնալիք չի ներկայացնում մեր երկրի համար: «Գործարքը Հայաստանի համար սպառնալիք է այնքանով, որ խոսքը վերաբերում է մի երկրի, որը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որը միացել է Ադրբեջանի շրջափակման քաղաքականությանը, որն ավելի շատ ռազմականացված պետություն է և ինքնուրույն ռազմական գործողություններ է իրականացնում», - նշել է Ստյոպա Սաֆարյանը: Ռուբեն Սաֆրաստյանն, իր հերթին, այս կապակցությամբ ընդգծեց, որ Ռուսաստանն այդ զենքը վաճառում է իր հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամին՝ հիշեցնելով, որ զենքը պաշտպանողական է:
Նշենք, որ գործարքի մանրամասները չեն հաղորդվում՝ ելնելով թեմայի «առանձնահատկությունից և նրբությունից»: «Պայմանագիրը մեկնաբանելու առաջնային իրավունքը պատկանում է պատվիրատուին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիային տվյալ համակարգի մատակարարումը համապատասխանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին», - այս կապակցությամբ նշել են Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ С-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով:
С-400 համակարգեր ստանալու Թուրքիայի մտադրության մասին առաջին հայտարարությունները հայտնվել էին դեռևս 2016 թվականի աշնանը։ Bloomberg-ի փոխանցմամբ Ռուսաստանը Թուրքիային կտրամադրի 4 դիվիզիոն С-400՝ 2.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, ինչը ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: Ընդ որում, նշվում էր, որ դիվիզիոններից երկուսը Թուրքիան կգնի պատրաստի վիճակում, իսկ մյուս երկուսը կհավաքեն ինքները: Վելուծաբանները նշում են, որ Թուրքիայի հետ այս պայմանագիրը կարող է իրագործվել երկու տարվա ընթացքում:
«Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնք իրենց անալոգը չունեն աշխարհում, նախատեսված են օդային օբեյկտների՝ այդ թվում նաև ինքնաթիռների և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ