ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում ակնկալվում է, որ մթերվող կաթի ծավալը կավելանա 2-3 անգամ, ներկայիս աշխատատեղերի թիվը՝ 2 անգամ: Գործարանում աշխատում է 14 մարդ: Վարչապետը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացման նախաձեռնությունը և առաջարկել այն քննարկել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ՝ ընդգծելով, որ կառավարությունն ունի օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործիքակազմ:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի, որտեղ ներկա է գտնվել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնի և բարերար Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողություններին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Կենտրոնը սարքավորումներով հագեցվելուց հետո իր դռները կբացի հաջորդ ուսումնական տարվանից: Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը 1988 թվականից հետո հիմնել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որն անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում կատարել է 7 մլն դոլարի ներդրում. 2000 թ. հիմնանորոգումից հետո բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը: Վարչապետ Կարապետյանը բարձր է գնահատել Հովհաննես Օյունջյանի ծրագրերը Գյումրիում և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: 

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:

13157_am_1.jpg (700×467)

13157_am_3.jpg (700×467)

13157_am_4.jpg (700×467)

13157_am_8.jpg (700×467)

13157_am_10.jpg (700×467)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: