ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջանքեր են գործադրվում Իսրայելի ռադիոյով հայերեն հաղորդում թողարկելու ուղղությամբ

Armenian News By MassisPost

Իսրայելում Հայաստանի PR-ի շուրջ աշխատանքներ պետք է տարվեն։ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, փոխանցում է NEWS.am-ը:  

Խոսելով վերջին ժամանակներում հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մասին` Ալեքսանդր Ցինկերն առաջին հերթին շեշտել է ուղիղ ավիահաղորդակցության բացումը։ «Մայիսից ուղիղ չվերթներ կան։ Հիմնականում ինքնաթիռները լիքն են»:

Ֆորումի համանախագահի խոսքով՝ ջանքեր են գործադրվում  Իսրայելի ռադիոյով հայերեն հաղորդում թողարկելու ուղղությամբ, համագործակցության տարբեր ուղղություններ են որոնում։ «Վերջերս հարևան երկրի մամուլում սկսել են հրապարակումներ հայտնվել այն մասին, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում ակտիվացում չկա։ Որքան շատ են նման հոդվածները, այնքան ակտիվացումն ավելի շատ է։ Ես ուրախ եմ, որ դա այդպես է ազդում»,-նկատեց Ցինկերը՝ նշելով, որ երկու տարում հարաբերությունները բոլոր մակարդակներում ակտիվացել են։

«Երկկողմանի զբոսաշրջությունը զարգանում է։ Երկու ամիս առաջ իսրայելցի լրագրողները Հայաստան այցելեցին և շատ լավ տպավորություններով հայրենիք վերադարձան։ Լավագույն դիվանագիտությունը ժողովրդականն է։ Մարդիկ կայցելեն, կպատմեն։ Իսրայելում դա աշխատում է»,-նկատեց քաղաքագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: