ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերի ու հույների գանգերով ֆուտբոլ խաղացող թուրքերի մասին պատմող լրագրողը`քրդերի դեմ տեղի ունեցածի մասին.Թերթ.ամ

Ankakh

Օրերս Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության արարողության խոչընդոտումը թուրք ազգայնական խմբավորումների կողմից:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը` թուրքական հայտնի Bianet լրատվական կայքը հրավիրել է ընթերցողներին դեպքերը քննել մեկ այլ՝ ոչ շատ վաղ անցյալի քողի տակ:

«Հայերն ու հույները շատ ավելի դաժան տարբերակն են վերապրել: Այս ամենը հիշեցնում է 1955թ.-ին հայերի ու հույների դեմ հարձակումների ժամանակ կողոպտված ու անարգված քրիստոնեական գերեզմանատները», - գրում է կայքի սյունակագիրներներից Սերդար Քորուջուն:

Բացված գերեզմաններ, թափթփված ոսկորներ, այրված ու դանակահարված դիակներ. նման պատկերի 1955թ.-ի սեպտեմբերի 6-ին և 7-ին կարելի էր հանդիպել Ստամբուլի Շիշլի շրջանի հունական ուղղափառ գերեզմանատանը:
Ծառերից կախված հայերի ու հույների դիակների, գերեզմանոցներում գանգերով ֆուտբոլ խաղացող ազգայնականների մասին պատմող թուրք լրագրողը նկատում է, որ այդ ամենը շատ ավելի դաժան էր ու չհիմնավորված՝ քուրդ պատգամավորի հետ տեղի ունեցած վերջին դեպքի համեմատ, ու թեև երկու պարագայում էլ անարգվել են ամեն տեսակի սրբությունները, դրանք այդպես էլ անարձագանք են մնացել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: