ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ում կբարձրաձայնվի Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

Armenian Report

Ալեքսանդր Լապշինն արձանագրեց այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը, այն, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական, ռասիստական պետություն է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման դիտարկում կատարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումը:

«Ադրբեջանը ոչ միայն հայատյաց, այլև առհասարակ հիվանդագին քաղաքականություն է վարում: Լապշինի արձանագրումները պետք է նաև որոշակի մեսիջ լինեն միջազգային հանրության համար. էլ չեմ ասում, որ օտարազգի քաղաքացուն ոչ միայն ձերբակալել են, այլև ծեծի են ենթարկել, տանջանքների և  դա փորձել են ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Սա ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը լիովին հիմնված է ստի և կեղծիքի գաղափարախոսության վրա», - ասել Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ տարբեր կառույցներում գործող հայկական պատվիրակությունները  բարձրաձայնելու են Ադրբեջանի նման քաղաքականության մասին: «Նույնը պատրաստվում ենք անել հոկտեմբերի 12-14-ն անցկացվելիք ՀԱՊԿ-ի խորհրդանական վեհաժողովի շրջանակում» -  եզրափակել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: