ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքը կարող է իր ներդրումներով զորացնել Արցախը. Պարգև սրբազան

blagovest-info.ru

Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք 2017» համաժողովի ժամանակ ընդգծեց, որ  Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում, փոխանցում է Արցախպրեսը

«Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իր ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Ես կարծում եմ՝ Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է անել»,- ասաց Պարգև սրբազանը:

Հոգևոր առաջնորդը նաև շեշտեց՝ Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: