ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիարբեքիրի հայկական եկեղեցուց օրեցօր իրեր են պակասում

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով «CNNTurk»-ին:

Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ  ավազակները օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և  ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունը բարձրացնելու համար:

Նրա խոսքով` թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:

Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով  եկեղեցին նույնպես մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: