ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահ Դեյվիդ Վալադաոյին:

Ողջունելով անդրանիկ այցով Արցախում գտնվող կոնգրեսականին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան հարբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Աժ նախագահն ընդգծել է տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օժանդակության նշանակությունը  երկրում մի շարք հարցերի լուծման համար և շեշտել վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսում Դեյվիդ Վալադաոյի հեղինակած առաջարկի կարևորությունը՝ 2018 թվականին աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Վալադաոն նշել է, որ իր առաջին այցի ընթացքում ցանկություն ունի ավելի մոտիկից ծանոթանալ Արցախին և հնարավորինս խորը հասկանալ տեղի առանձնահատկությունները:

Հյուրի խնդրանքով Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձերին, դրանք կանխելու գործում միջազգային կազմակերպությունների դերին և բանակցային գործընթացի ներկայիս փուլին:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումներն արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծում տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, տեղակալ Դավիթ Մելքումյանը, արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: