ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 827,71 դրամ ԱՐԾԱԹ - 262,52 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 279,92 դրամ

Թուրքիայում ամսական 430 դոլարից պակաս եկամուտ ունեցող 4 անդամանոց ընտանիքը դատապարտված է սովի մատնվելու

Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիան (TÜRK-İŞ) տեղեկություններ է  հրապարակել բնակչության աղքատության և սովի մատնվածության շեմի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը` հղում կատարելով «CNN Türk»-ին:

Հրապարակված տվյալները վկայում են, որ Թուրքիայում 4 հոգանոց ընտանիքին միայն սննդով ապահովելու համար ամսական անհրաժեշտ է միջինում 1505 լիրա (կամ 430 ԱՄՆ դոլար): 4 հոգանոց ընտանիքի սննդի,  հագուստի, վառելանյութի, էլեկրաէներգիայի, առողջապահության, կրթության և այլ առաջնային կարիքները հոգալու համար ամսական անհրաժեշտ է 4901 թուրքական լիրա (կամ 1400 ԱՄՆ դոլար):

Այսպիսով, ամսական 430 դոլարից պակաս եկամուտ ունեցող 4 անդամից բաղկացած ընտանիքը Թուրքիայում դատապարտված է սովի մատնվելու, իսկ ամսական 1400 դոլարից պակաս եկամուտ ունեցող նույն ընտանիքը համարվում է աղքատ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 11.27 կմ/ժ
6 C°
 
  20° 
24.10.2017
10°  21° 
25.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: