ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 827,71 դրամ ԱՐԾԱԹ - 262,52 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 279,92 դրամ

Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավորասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդնստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարիպաշտոնում ընտրվելու առթիվ: Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդկարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայությունները վայելում են Հայաստանի աջակցությունը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակեր-պությանը Հայաստանիանդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այսկենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարարիրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատուանդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ուդժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել ԼեռնայինՂարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի ևհամագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմհամարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխանԱրցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքոգտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանությանդիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցություններըԱդրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմնապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել ենպատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղչեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականությանհիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում էայդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում ենռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչկառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսականնշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհիհայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համարպարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախըբռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը ևհանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքիգործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվիկայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչությանիրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակիհամար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելուիրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայունև ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններովիրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանցիրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքներիխնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելիցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգիԱրցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկարցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքինմեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդարլուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգայինճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտությունհայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոցցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքայինմիավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դաիսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ ևպաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնքբնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակվերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրենհարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծումգտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենքմտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններպարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլորտարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մերմասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է ևիր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ուծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերիխթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաևծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնվածգործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվողինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը:

Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում էքաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իրհնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-իհովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավորքննարկմանը:

Հարգելի՛ պարոն նախագահ,

Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նորորակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդնպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենքպատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մերմասնակցությունը:

Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավբնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչմիայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահելմարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6.44 կմ/ժ
8 C°
 
  19° 
22.10.2017
  20° 
23.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: