ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն առաջին անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում. հիմնական շեշտադրումները

ndtv.com

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին առաջին անգամ հնարավորություն ունեցավ ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: ԱՄՆ առաջնորդն անդրադարձավ «Ամերիկան առաջինն է» քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի պատրաստվում միջամտել այլ երկրների ներքին գործերին,  ԱՄՆ ռազմական ուժը մեծացնելուն, Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Կուբային, Վենեսուելային, իսլամական ծայրահեղականությանը,  ահաբեկչությանը և միգրացիոն ճգնաժամին:

Հաշվի առնելով վերջին շրջանում Փհենյանի միջուկային ակտիվությունը՝ Թրամփի ելույթում Հյուսիսային Կորեային բավականին մեծ ուշադրություն էր հատկացված: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը խոստացավ Հս. Կորեայի կողմից սպառնալիքի դեպքում ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կամ, ինչպես նրան սիրում է անվանել ԱՄՆ նախագահը, «Հրթիռ-մարդը» իրեն և իր ժողովրդին տանում է ինքնասպանության:

Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը կրկին նշեց, որ վերջինիս հետ միջուկային համաձայնագիրն ամոթալի է: Նրա համոզմամբ, այդ գործարքը հնարավորություն է տալիս Իրանին, որը հովանավորում է ահաբեկչությունը և ապակայունացնող գործունեություն է ծավալում Մերձավոր Արևելքում, գաղտնի զարգացնել միջուկային ծրագիրը:

Թրամփը հանդես եկավ նաև Վենեսուելայի և Կուբայի իշխանությունների քննադատությամբ՝ նշելով, որ չի պատրաստվում չեղարկել Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները:

Հաստատելով ԱՄՆ հանձնառությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ Թրամփն ընդգծեց, որ ԻՊ դեմ պայքարում թերևս ամենամեծ հաջողությունները գրանցվել են իր նախագահության օրոք: Անդրադարձ արվեց նաև փախստականների խնդրին. ՄԱԿ-ում ելույթի ժամանակ ևս Թրամփը ընդգծեց, որ մտադիր չէ ընդունել միգրանտներին, փոխարենը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերջիններիս ընդունող երկրին և փախստականների հայրենիքում իրավիճակի բարելավմանը:

Նշենք, որ իր ելույթում Թրամփը Ռուսաստանին ուղղակիորեն չանդրադարձավ. նշեց, որ պետք է հարգվի ինքնիշխանության իրավունքն ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայից մինչև Հարավչինական ծով և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ՄԱԿ ԱԽ-ում Հս. Կորեայի դեմ բանաձևը պաշտպանելու համար:

Այսպիսով, կարելի է արձանգարել, որ մեծ հաշվով Թրամփը Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելությում որևէ նոր բան չասաց՝ վերահաստատելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությանները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: