ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի անկախացումից հետո եզդիներն էլ անկախացան. Ազիզ Թամոյան

ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ:

 

- Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ Հայաստանի անկախացումը Ձեր համայնքի համար:

- Անկախությունը մեզ համար մեծ նշանակություն ունեցավ: Մինչև անկախանալը եզդիներին պետականորեն չէին ճանաչում որպես առանձին էթնիկ ազգ: Եզդիներին շփոթում էին քրդերի հետ: Իսկ անկախությունից հետո մեզ սկսեցին ճանաչել որպես առանձին ազգ: Ճանաչվեց նաև մեր լեզուն` եզդիերենը, մեր կրոնը` շարֆադինը: Դպրոցներ բացվեցին մեզ համար. ներկայում 60-ից ավելի դպրոցներ կան, որտեղ դասավանդում են եզդիերեն լեզու և գրականություն առարկան: Նախկինում դասավանդվում էր քրդերեն լեզվով: Նախկինում Հանրային ռադիոյով հեռարձակվում էին հաղորդումներ միայն քրդերեն լեզվով, իսկ այժմ արդեն կա եզդիերեն հաղորդումների բաժին, ունենք մեր առանձին թերթը, ակադեմիայում երկու հաստիք ունենք, բացվել է նաև եզդի գրողների բաժանմունք: Հայաստանի անկախացումից հետո մենք էլ անկախացանք: Մենք շատ շնորհակալ ենք, որ ամբողջ աշխարհում մեզ սկսեցին ճանաչել որպես առանձին ազգ:

Երբ 2002թ. մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանը պետականորեն ճանաչեց եզդիերենը, դրա հիման վրա էլ ԵԽ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը նույնպես ճանաչեցին մեր լեզուն և մեզ` որպես  առանձին ազգ: Սա բացառիկ երևույթ էր: Ամբողջ աշխարհում կա 3 մլն եզդի, բայց նրանց պետականորեն ոչ մի երկրում չէին ճանաչում, դա առաջինը տեղի ունեցավ Հայաստանում, որի համար շատ շնորհակալ ենք հայ ազգից և հայոց պետականությունից:

 

- Ո՞րն է անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման Ձեր տեսլականը:

- Առաջին հերթին հարկավոր է ավելի շատ բարեփոխումներ իրականացնել, նոր աշխատատեղեր բացել, աշխատավարձը բարձրացնել, կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքար մղել: Հարկ եմ համարում նշել, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել գյուղատնտեսությանը` հատկապես հարկավոր է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել անասնապահության զարգացման համար:

 

- Եզդիական համայնքը ինչպե՞ս է պատրաստվում ՀՀ Անկախության տոնին:

 - Ցանկացած պարագայում մենք հայ ժողովուրդի հետ միասին ենք` պատրաստ տոնելու և ուրախանալու: Եզդիները հայերի կողքին են եղել ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այնպես էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Երկուսի ընթացքում էլ զոհեր ենք ունեցել: (Հիշում է Քյարամ Սլոյանին, ում ադրբեջանցիները  բարբարոսաբար և  անմարդկային ձևով գլխատեցին):  Թող Ադրբեջանը շատ լավ իմանա, որ  եզդիները միշտ եղել են ու միշտ էլ կանգնած են լինելու հայերի կողքին:  Լինելու ենք մեր բարեկամ ժողովրդի կողքին, որովհետև հայերը իրավացի են. այդ հողերը իրենց պապական հողերն են: Ստորաբար, բարբարոս, ստիպողական ձևով չի կարելի հող վերցնել կամ ժողովրդին ստրկացնել կամ փորձել Ղարաբաղի ժողովրդի մշակույթը վերացնել աշխարհի երեսից: Ինչքան էլ Ադրբեջանը ցանկանա պատերազմ հրահրել և բարբարոսություններ կատարել, դրանով հարց չի կարող լուծել: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նման երևույթները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: