ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: 

Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաև Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաև այն կարևոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսականներին և հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչներին՝ այն հսկայական աշխատանքի համար, որ տարիներ ի վեր նրանք իրականացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ: 

ԱՄՆ կոնգրեսականները նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: Հանդիպմանը ներկա կոնգրեսականներից նրանք, ովքեր առիթ են ունեցել անկախության առաջին տարիներին լինելու Հայաստանում, նշել են, որ երկրում զգալի փոփոխություններ են եղել, և դրական տեղաշարժերն ակնառու են:

Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նրանք նաև իրենց տպավորություններն են կիսել Հանրապետության Նախագահի հետ Արցախ կատարած այցելությունից՝ նշելով, որ տպավորված են Արցախի ժողովրդավարական առաջընթացով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: