ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Artsakhpress

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, գրում է Արցախպրեսը:

Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Սեպտեմբերի 23-ին ակնկալվում է, որ Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: