ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽ-ից

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման ժամանակ ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2014թ․-ի ՄԻԵԴ վճիռը, որն Ադրբեջանը մինչ այսօր չի կատարել։

Քննարկման արդյունքում ԵԽ-ն ընդունել է որոշում Իլգար Մամմադովի գործով։ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին 1 ամիս ժամանակ է տվել Իլգար Մամմադովին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում կարող է սկսվել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման գործընթացը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: 

Որոշման մեջ մեջբերվում է ՄԻԵԴ վճիռը, որը գտել էր, որ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառ ու նրան ազատազրկել են կառավարությանը քննադատելու համար։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Մամմադովը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Նախարարների կոմիտեն մեջբերում է նաև այս գործով նախորդ որոշումներն ու միջանկյալ բանաձևերը, որոնցում նշվում է  վճռականությունը՝ ապահովել ՄԻԵԴ վճռի կատարումը՝ կազմակերպության տնօրինության տակ գտնվող բոլոր միջոցներով։

Որոշման մեջ Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն  է հայտնում, որ ՄԻԵԴ որոշման վերջնական դառնալուց մոտ 3 տարի անց Մամմադովը շարունակում է ազատազրկված մնալ։
Այս ամենից ելնելով, ԵԽ-ն քարտուղարությանը հանձնարարել է պատրաստել միջանկյալ որոշման նախագիծ ու Ադրբեջանին պաշտոնական կարգով ծանուցել, որ Նախարարների կոմիտեն մտադիր է դատարանի առաջ բարձրացնել Ադրբեջանի պարտականությունների չկատարմանն հարցը՝  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46 հոդվածի 1-ին կետի համաձայն։ Այս հարցը քննարկվելու է հոկտեմբրի 25-ի կոմիտեի նիստում, եթե մինչ այդ Մամմադովի ազատման հարցում շոշափելի առաջընթաց չլինի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: