ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-Հորդանան համագործակցության հուշագիր է ստորագրվել

eurasiancommission.org

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հորդանանի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիր Է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման և մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի և Հորդանանի արդյունաբերության, առևտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջև սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է  ԵԱՏՀ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանում ԵԱՏՄ-ի երկրների դեսպանությունների ներկայացուցիչները: Հորդանանի արդյունաբերության և առևտրի նախարարը ԵԱՏՀ-ի հետ հուշագրի ստորագրումը երկար սպասված իրադարձություն Է համարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ իր երկրի հարաբերությունների պատմության մեջ: «ԵԱՏՀ-ի հետ հուշագրի տեսքով հովանի չունենալով անհնարին Է առաջ շարժվել Եվրասիական տնտեսական միությունից մեր գործընկերների հետ համագործակցության զարգացման ճանապարհով: Սա մեր առաջին շրջանակային փաստաթուղթն Է Հորդանան-ԵԱՏՄ ձևաչափով, որով մենք հիմք դրեցինք համագործակցության նոր փուլի համար: Այժմ մենք պարզորոշ հասկանում ենք՝ ինչ Է ԵԱՏՄ-ն և ինչպես աշխատել նրա հետ»,-հայտարարել Է Յարուբ Քուդան:

Հորդանանի նախարարը նշել Է, որ իր երկիրը պատրաստ Է ոչ միայն ավելացնել ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ, այլև քննարկել տնտեսական ինտեգրման խորացման, նոր համատեղ արտադրությունների գործարկման հնարավորությունները:

Իր հերթին Տատյանա Վալովայան հայտարարել Է, որ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման բուն փաստը, արտաքին գործընկերների լայն շրջանակի կողմից մեր նախագծի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը և միջազգային ասպարեզում մեր հաջող աշխատանքը՝ այս ամենն իրական Է դարձնում աշխարհում տնտեսական գործընկերությունների նոր շղթաների հայտնվելը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: