ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում

azatutyun.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը մտել է ամերիկյան Կոնգրեսի օրակարգ, հաղորդում է «Ազատություն»-ը:

Հանրապետական Քրիսթոֆեր Սմիթի և Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած բանաձևը մասնավորապես կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց առևանգումները արտասահմանում, ահաբեկման այլ միջոցները՝ ստիպելով լռել իրավապաշտպաներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին», - հայտարարել է կոնգրեսական Սմիթը՝ հավելելով․ - «Ակնհայտ է, որ մեր երկրների միջև կարևոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չեն կարող անտեսվել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: