ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանի տարածքում ապրող հայերը կողմ են քվեարկել Քրդստանի անկախությանը

Ermenihaber.am

Իրաքյան Քրդստանի տարածքում ապրող հայերը հիմնականում «այո» են քվեարկել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Այս մասին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է 2009-2013թթ. Քրդստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Շահին Բաքոյանը, փոխանցում է Ermenihaber-ը:

Բաքոյանը նշել է, որ Իրաքյան Քրդստանում ապրող շուրջ 4.000 հայերից ընտրելու իրավունք ունի 650-ը: Նրա խոսքով՝ տեղի հայերի մեծ մասը հայերեն չգիտի և խոսում է քրդերեն կամ արաբերեն:

«Համաձայն իմ դիտարկումների՝ հայերի մեծ մասն «այո» է ասել անկախությանը: Տեղի հայերը 2005 թվականից սկսած լավ հարաբերություններ ունեն քրդական ղեկավարության հետ: Այդ պատճառով է, որ այն, ինչը լավ է քրդական ղեկավարության համար, մեզ համար նույնպես լավ է: Մենք պաշտպանում ենք անկախությունը: Դա կարևոր փոփոխություն է»,- ասել է Արամ Շահին Բաքոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: