ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինի և էրդողանի նախանձելի համերաշխությունն Անկարայում

kremlin.ru

Անկարայում նախօրեին կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը երկու նախագահների այս տարվա արդեն 5-րդ հանդիպումն էր: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են երկու կողմերի արտգործնախարարները, էներգետիկայի նախարարները, դեսպանները, «Գազպրոմի» ու «Ռոսատոմի» ղեկավարները և այլ ներկայացուցիչներ: Կողմերը երկու ժամ տևած բանակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկել են իրավիճակը Սիրիայում, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի արդյունքները,  երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, էներգետիկ նախագծերը, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքը:

«Չնայած դժվարություններին՝ մենք այնուամենայնիվ կարողացանք դրական արդյունքի հասնել»,- բանակցությունների արդյունքում հայտարարել է Ռուսաստանի նախագահը` նշելով, որ բանակցությունների ժամանակ հաստատել են Սիրիայում դեէսկալացիայի գոտիների մասին նախկինում ունեցած պայմանավորվածությունը:

«Սիրիայի հարցով պայմանավորվածությունները Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր հաջողությունն են, փաստացի ստեղծված են պայմաններ՝ արաբական հանրապետությունում եղբայրասպան պատերազմի դադարեցման համար», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է քրդական հանրաքվեին՝ բանակցությունների արդյունքում էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն անօրինական է: «Հյուսիսային Իրաքի իշխանությունները մեծ սխալ են գործել։ Ոչ ոք չունի իրավունք վերածելու մեր տարածաշրջանը թեժ կետի»,- ասել է Էրդողանը։

Պուտինն ու Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների առևտրա-տնտեսական համագործակցությանը, երկրների միջև այս ոլորտում դինամիկ առաջընթաց են արձանագրել:

«Առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության քննարկման ժամանակ մենք արձանագրեցինք երկկողմ ապրանքաշրջանառության նկատելի աճ: Եթե նախորդ տարի մենք ունեինք 32 տոկոս անկում, ապա այս տարվա առաջին կիսամյակում մենք ամբողջությամբ վերականգնել են կորցրած դիրքերը և տարվա մնացած մասը դուրս կգանք դրական արդյունքով», - նշել է Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքերով այս ընթացքում նաև ավելացել է Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը մոտ 11 անգամ՝ հասնելով 2.5 մլն մարդու:

Ինչպես արդեն նշեցինք, բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերը՝ մասնավորապես անդրադարձ է արվել Թուրքիայում «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությանը և «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը, որը մեկնարկել է այս տարվա հունիսին:

Պուտինը հույս է հայտնել, որ ԱԷԿ-ի առաջին բոլկի կառուցումն ու շահագործումը կիրականացվի հնարավորինս կարճ ժամկետներում:

Ընդհանուր առմամբ կողմերը բանակցությունները գնահատել ել են բավականին պրագմատիկ և կառուցողական: Հարկ է նշել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահիների այս հանդիպումը կայացավ Արևմուտքի հետ երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին: Արևմտյան փորձագետները նշում են, որ հանդիպումը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններ խոսում են Անկարայի հետ Արևմուտքի լուրջ խնդիրների մասին: Չնայած հանդիպմանը կողմերը չեն քննարկել ռազմական համագործակցությունը և, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 համակարգերի վաճառքը, որոշ վերլուծաբաններ հանդիպումն որակում են որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք ունենալու Էրդողանի ուղերձ արևմտյան գործընկերներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: