ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում մեկնարկել են հիբրիդային պատերազմների թեմայով ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումները

panorama.am

Սեպտեմբերի 30-ին Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են ըստ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020թթ գործունեության ծրագրի, փոխանցում է Panorama.am-ը:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ  հիբրիդային պատերազմների ամբողջ իմաստն այն է, որ բացի ռազմական ուժի կիրառման ճանապարհով հակառակորդի վրա ազդեցություն թողնելը, կան ներազդելու այլ հնարավորություններ ու մեխանիզներ։

«Այսօր հիբրիդային պատերազմն անչափ կարևորվում է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ նաև՝ կոնֆլիկտների ընթացքում»,-նշել է Խոսրով Հարությունյանը։
Խոսրով Հարությունյանի խոսքով, եթե ռազմական գործողություններն առանց հիբրիդային մեխանիզմների չեն կարողանում «յոլա» գնալ, հիբրիդային պատերազմներն ընթանում են առանց ռազմական ուժի կիրառման։

«Այդ տեսակետից սա բավականին բարդ տեխնոլոգիաներ է ենթադրում, և ցանկացած երկիր իր անվտանգության համակարգը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգային համակարգը այնչափ կատարելագործել, իմունային հատկություններն այնպես բարելավել, որ կարողանա արդյունավետ հակազդել այդ հիբրիդային ազդեցություններին»,-ասել է Խ. Հարությունյանը՝ նշելով, որ միջխորհրդարանական քննարկումներին ներգրավել են ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: