ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 932,01 դրամ ԱՐԾԱԹ - 263,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 270,35 դրամ

Լևոն Արոնյանի կնոջ` Արիանայի հարսանեկան պարը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնի շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքի մասին լուրեր են տարածել, ընդ որում  իրենց հավակնություններով: Մասնավորապես ադրբեջանական իշխանամետ  haqqin.az կայքը գրում է.  «Համացանցում հարսի պարի տեսանյութն է տարածվել:  Արիանան պարում է "O olmasın, bu olsun" երաժշտական կոմեդիայի կերպարներից` Մեշադի Իբադի երգի երաժշտության ներքո , որը ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի գործերից է համարվում:  Հայերը, «սովորության համաձայն», այն իրենց են վերագրում (մասնավորապես նույն մեղեդին հանրահայտ կոմպոզիտոր Արմեն Խաչատուրյանը «վերցրել» է իր «Գայանե» բալետի համար)»:

Նշենք, որ «Ուզունդարա»-ն հայկական հարսանեկան պար է։ Պարը կատարվում է հարսի կողմից՝ միայնակ կամ մի խումբ կանանց հետ միասին։ Ըստ հայկական աղբյուրների՝ «ուզուն» և «դարա» բառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ «Ուզուն» բառն առաջացել է՝ 1. «ուզել» բառից, 2.«ուզ»՝ (հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ) բառից:

«Դարա» բառն առաջացել է՝ «դար» բառից. «դարան»՝ «թաքստոց», «թաքուն» բառից: Այսինքն՝ «ուզունդարա» նշանակում է «գաղտնի պսակ դնել»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  20° 
24.10.2017
10°  21° 
25.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: