ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը առաջին անգամ Հայաստան կայցելի

Aysor.am

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը պաշտոնական այցով կժամանի Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց հետ, և տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին, փոխանցում է Panorama.am-ը:

Տարածաշրջանում գտնվելու ընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։

«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման,տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 36%
Քամի՝ 11.27 կմ/ժ
27 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  31° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: