ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահն ընդունել է Յոհաննես Հանին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: 

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս: 

Նախագահ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և հանձնակատար Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: