ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգենինին Մինսկի խմբի կազմի հնարավոր վերանայման մասին հայտարարություններ թույլ չի տվել. ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գրասենյակը՝ ՌԴ ԱԳՆ-ին

rusvesna.su

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը moscow-baku.ru-ին մեկնաբանել է ԶԼՄ-ներում հրապարաված՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հայտարարությունը Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի հնարավոր վերանայման մասին, ինչպես նաև անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջարկին, որը վերաբերվում է Պետդեպի վերակազմավորման շրջանակում մոտ 30 հատուկ դեսպանների կրճատմանն՝ այդ թվում նաև նրանց, ովքեր զբաղվում են սիրիական ճգնաժամով և Մինսկի խմբում Ղարաբաղյան հակամարտությամբ։

«Որքանով մեզ հայտնի է՝ ԵԱՀԿ-ում չեն մշակվում որևէ պլաններ՝ ուղղված Մինսկի խմբի և նրա համանախագության կազմի վերանայմանը։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի գրասենյակում, որի հայտարարությանը դուք հղում եք անում, մեզ հաստատել են, որ նա նման հայտարարություններ թույլ չի տվել։

Մենք տեղեկություն չունենք ԱՄՆ-ի «հայտարարությունների» մասին, որոնք վերաբերվում են ԼՂ հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացմանը։ Միակ հայտարարությունը, որը մենք տեսել ենք, դա սույն թվականի օգոստոսի 28-ի տեքստ է, որում ասվում է Էնդրու Շեֆերին ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ նշանակելու մասին։ Շեֆերն աշխատանքի է անցել։

Անցած ամիս նա ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում։ Օրերս «եռյակը» կլինի Երևանում, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի նախագահի հետ։ Այնուհետև համանախագահները կուղևորվեն Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման համար», - ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: