ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվան կարող է կիրառել ՀՀ ԱԻՆ փորձը

mes.am

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին երկրի էկոնոմիկայի, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարները, արտաքին գործերի, գյուղատնտեսության և ներքին գործերի նախարարների տեղակալները, ինչպես նաև ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, և այցի շրջանակում ցանկություն է հայտնել ծանոթանալու ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու փորձին:

Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը բարձրաստիճան հյուրերին հանգամանալից ներկայացրեց ԱԻ նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, առանձնացված ստորաբաժանումների կազմակերպաիրավական ձևերը, ԱԻ կառավարման համակարգը և սկզբունքները, ինչպես նաև համագործակցությունն այլ պետական մարմինների ու մասնավոր հատվածի միջև:

Լիտվացի հյուրերը նշեցին, որ հետաքրքրված են Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետ փորձով, որն օգտակար կարող է լինել իրենց երկրում ԱԻ կառավարման ու արձագանքման կենտրոնացված համակարգ ստեղծելու համար:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պատրաստակամ է աջակցել և սերտացնել համագործակցությունն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:

Հանդիպման ավարտին Լիտվայի պատվիրակության անդամները եղան նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի առաքելությունը, ստորաբաժանումները, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը, գործառույթները և ներգրավվածությունը տարբեր արտակարգ իրավիճակների կառավարման գործում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: